Դալիի ու Պիկասոյի գործերը կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահի այցելուներին հնարավորություն է տրվելու 2 ամիս հիանալ սյուրռեալիզմի ու կուբիզմի համաշխարհային գլուխգործոցներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը facebook-ի իր էջում հրապարակել է Սալվադոր Դալիի ու Պաբլո Պիկասոյի աշխատանքների` Ազգային պատկերասրահում նախատեսված ցուցահանդեսի պաստառը։

«Լավ լուր. մանրամասները` շուտով»,–գրել է նախարարը։

Նույնաբովանդակ հրապարակում է արվել նաև Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում, որտեղ նշված է. «Շուտով` Հայաստանի ազգային պատկերասրահում»։

Թե երբ է 20-րդ դարի գեղարվեստի երկու հսկաների ցուցահանդեսը կազմակերպվելու Հայաստանի ազգային պատկերասրահում, դեռ որոշված չէ, քանի որ նախապատրաստական աշխատանքները դեռ չեն ավարտվել։

«Ներկայացված է լինելու սյուրռեալիզմի ու կուբիզմի բավական մեծ ցուցադրություն։ Գործելու է 2 ամիս»,–Sputnik Արմենիային ասաց պատկերասրահի հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը։

Գեղարվեստական բարձրարժեք աշխատանքներն, Անուշ Նիկողոսյանի տեղեկություններով, Հայաստան են բերվելու Մոսկվայից։ Դրանք մասնավոր հավաքածուից են։

Տրետյակովյան պատկերասրահը Եղիշե Թադևոսյանի դիմանկարը հանձնել է Գրոզնու թանգարանին

Այս պահին դեռևս հստակ չի ասվում նաև, թե քանի աշխատանք է բերվելու Հայաստան։ Կազմակերպիչները սպասում են բանակցությունների ու նախապատրաստական աշխատանքների ավարտին։

Պատկերասրահից գողացված արժեքավոր կտավները հայտնաբերվել են. ԱԱԾ