Թուրքիան իր մասով ստանձնած պարտավորությունները թերանում է կատարել. պայմանը, որ կար Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածից քրդական զինված խմբավորումները հետ քաշելու վերաբերյալ, չի պահպանվում: Ըստ այդ պայմանի` պետք է իրականացվեր համատեղ պարեկություն` ի նպաստ կարգուկանոնի հաստատման ու խաղաղության պահպանման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։
Սիրիայում հայ զինծառայող է զոհվել. լուսանկար
«Վերջին շրջանում շատացել են Իդլիբի կողմից հարձակումները Հալեպի, Դամասկոսի վրա և արդեն սկսել են սպառնալ նաև ռուսական ռազմաբազային, ինչը Ռուսաստանը բնավ չի կարող հանդուրժել: ՌԴ-ն իր հերթին շատ լավ օգտագործում է հնարավորությունը՝ քաջ գիտակցելով, որ այսօր իր դաշնակիցների հետ ընդհանուր լեզու չգտնող Թուրքիան ստիպված է լինելու գնալ զիջումների: ՌԴ-ն նաև օգտագործում է պահը, որպեսզի Ասադի հետ վերջնականապես վերականգնի Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու Իդլիբում այսպես կոչված պրոթուրքական ուժերին, բայց իրականում ահաբեկիչներին մաքրի Սիրիայի հողից»,- նշում է փորձագետը:
Գրիգոր Բալասանյանի փոխանցմամբ՝ Թուրքիան չի թաքցնում իր նկրտումները և հայտարարել է, որ Հալեպի նահանգը ժամանակին պատկանել է Օսմանյան կայսրությանը, և ժամանակն է, որ այդ «պատմական արդարությունը» վերականգնվի: Այդ նպատակով էլ Թուրքիան վերջերս փորձեց բավականին ակտիվ դերակատարություն ունենալ մերձավորարևելյան տարածաշրջանում և Լիբիայում՝ քաջ գիտակցելով, որ Ասադի ու Սիրիայի դաշնակիցներից մեկն էլ Ռուսաստանն է:
Ապրելու նոր հնարավորություն. Իդլիբում ուժի է մեջ է մտել հրադադարի ռեժիմը
ՌԴ-ն, ըստ փորձագետի, բնականաբար, չի ներում Թուրքիային, հետևաբար, հնարավորություն է առաջանում Իդլիբի միջոցավ պատասխանել Թուրքիային ու տպավորություն ստեղծել միջազգային հանրության առջև, որ խոսքը ոչ թե ռուս-թուրքական բախման մասին է, այլ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնում է:
Գրիգոր Բալասանյանը չի կարծում, որ այս ամենը կատարվում է ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ, որովհետև Միացյալ նահանգներն ամեն դեպքում նույնպես շահագրգռված է նրանում, որ Թուրքիան մերձավորարևելյան տարածաշրջանում չստանձնի ավելի մեծ դեր, քան պետք է ունենա այս պահին:
Թուրքիան չի կատարում իր պարտականությունները Սիրիայի մասով. Իդլիբ շրջանի ղեկավար