Ադրբեջանցիները շարունակում են խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. 7 օր առաջնագծում

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Վերջին մեկ շաբաթվա վիճակագրությունը ներկայացնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։

ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան

Խոցել հակառակորդի ցանկացած թիրախ. ի՞նչ նշանակություն ունի Սու–30 ՍՄ-ն Հայաստանի համար

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց:

Ով է պատասխան տալու 3 զինվորի մահվան համար. քրեական գործ է հարուցվել