Ինչը կարելի է «լայքել» Instagram-ի հայկական տիրույթում

Բնապատկերներ, պարեր, շնիկներ ու զարմանալի կադրեր փողոցներից։ Մենք պարզել ենք` ինչն է արժանի ձեր «սրտիկներին»։
Sputnik

Զվարճալի ու, ինչը շատ կարևոր է, բավականին հաջող երաժշտական իմպրովիզացիա` երգչից ու բիթբոքսերից։ Շարժվում ենք երաժշտության ներքո։

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

Սեփական մեքենայի սահմաններն ընդլայնելու հետաքրքիր տարբերակ. բոլոր ուղևորներին ու բոլոր իրերը տեղավորում ենք մեկ փոքր մեքենայում։ Խմբագրությունը հավանություն է տալիս։

Instagram-ն էլ կսևանա. «մթությունը» կխնայի մարտկոցի էներգիան

Առանց ավելորդ համեստության ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի լեռների սքանչելի տեսարանները։ Հիանում ենք ու հպարտանում։

Եթե բնիկ երևանցի եք, հաստատ սիրում եք նարդի խաղալ։ Մենք արդեն բակ ենք վազում մեր վարպետությունը կատարելագործելու համար։

Շատ հմայիչ փափլիկ ընկեր է։ Միանգամից ուզում ես գրկել ու սիրել։

Շատ գեղեցիկ զույգ լեռնային տեսարանների ֆոնին։ Նրանք իսկապես հուզեցին մեզ։

Դիտեք տպավորիչ դրիֆթ ձյան վրա։ Ասես նորաձև տեսահոլովակի կադրեր լինեն` որքան աշխույժ, նույնքան էլ համոզիչ։

Ահա հերթական պարային տաղանդը։ Մենք կպարապեինք այս գեղեցկուհու մոտ։

«Անլայք» Instagram-ը տարածում է գտել ևս 6 երկրում

Արևելյան մեղեդիների հիանալի կատարում. ավանդույթների ուժը հիանալի համադրված է հեղինակային համույթի ժամանակակից մոտեցումների հետ։ Տղաները հաստատ մեծ ապագա ունեն։

Մեզ հիացրել է այս չքնաղ մայրամուտը։ Հաստատ ամեն օր նման բան չես տեսնի։