Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մի քանի մարզում ջերմաստիճանը կհասնի -30 աստիճանի. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Արցախի ժենգյալով հացը գլխապտույտ է առաջացրել ամերիկացի բլոգերի մոտ. տեսանյութ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար.

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 430 բեռնատար:

Աղջիկները խմում և անձնական գաղտնիքներ են պատմում. բարմեն լինելը հետաքրքիր է