ՌԴ քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ առանց հայկական անձնագրից հրաժարվելու

Օրինագիծը կօգնի, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների թիվն ավելանա 5-10 միլիոնով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի քաղաքացիություն հնարավոր կլինի ձևակերպել առանց մեկ այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու։

Հայտնի է` որ տեղն է զբաղեցրել Հայաստանը 2020թ–ի «ամենահզոր» անձնագրերի վարկանիշում

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ անել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում, նախագծի աշխատանքները մոտենում են ավարտին։ Հնարավոր է` արդեն այս ամիս օրինագիծը մտնի Պետդումա։

Նախագծով զբաղվում է Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգն իրականացնող խումբը, որի առաջ խնդիր է դրված հնարավորինս շատ քաղաքացիներ (5-10 մլն) ներգրավել Ռուսաստան։ Հարցը լուծում են միգրացիոն ռեժիմի փոփոխման և քաղաքացիության ինստիտուտի բարեփոխման միջոցով։

Հայաստանը փոխում է քաղաքացիություն տալու կարգը. վարչապետը կստանա լրացուցիչ իրավասություն

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 13 հոդվածի առաջին մասի «գ» կետը, որի համաձայն` այլ երկրի քաղաքացիություն ունեցողների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պայմաններից մեկն իրենց քաղաքացիությունից հրաժարվելն է։

«Առաջարկվում է բացառել ռուսական քաղաքացիություն հայցողի` օտարերկրյա պետության իրավասու մարմնին իր քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմելու պահանջը, այդ թվում այն անձանց համար, որոնք ռուսաց լեզվի կրող են ճանաչվել», – թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Քանի ՀՀ քաղաքացի է հինգ տարում ՌԴ քաղաքացիություն ստացել

Օրինագծի մշակման աշխատանքն ավարտման փուլում է, նախագահի վարչակազմի հետ համաձայնեցնելուց հետո կուղարկվի Պետդումա։

Միգրացիոն օրենսդրությունը, ինչպես նաև ՌԴ քաղաքացիություն ստանալու նորմերը փոխելու գործընթացը մեկնարկել է 2018 թվականին։ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը (գործում է մինչև 2025 թվականը) սահմանում է բացել Ռուսաստանը բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ապրել և աշխատել այնտեղ, պարզեցնել մուտքի կանոնները` ներառյալ վիզայի տրամադրումը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիություն տալու ընթացակարգը։

Ըստ այդ հայեցակարգի` միգրացիոն քաղաքականությունը պետք է ուղղված լինի Ռուսաստան կամավոր տեղափոխվելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, այդ թվում` երկիրը լքած քաղաքացիների համար, որոնք կարող են ներառվել դրական սոցիալական կապերի համակարգում և դառնալ հասարակության լիիրավ անդամ։

Փախուստ Խորհրդային Միությունից ու երեք օր օվկիանոսում