Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ ԳԴՀ այցի ընթացքում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերին։

Պետք է ակտիվացնել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկա ստեղծելուն ուղղված ջանքերը․ Փաշինյան

Փաշինյանը Բեռլին կհասնի փետրվարի 13-ին։ ՀՀ վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերը»,–այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է Դեմերը։

Համաժողովը կանցկացվի փետրվարի 14-16-ը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային միասնության բանաձևերը

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Մերկելը վերջին անգամ հանդիպել են 2019 թվականի փետրվարին ՀՀ վարչապետի` Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը։

Միշուստինն առաջարկ է արել, որը դուր է եկել Փաշինյանին