Փաշինյանն ու Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցերը

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը պաշտպանելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհավորել է պարոն Մյասնիկովիչին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Մյասնիկովիչի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը նոր թափ կհաղորդի ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Պետք է ակտիվացնել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկա ստեղծելուն ուղղված ջանքերը․ Փաշինյան

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը պաշտպանելու համար: Պարոն Մյասնիկովիչը վստահեցրել է, որ իր աշխատանքով կարդարացնի ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից ցուցաբերված վստահությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումներին, առևտրատնտեսական կապերի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր:

Գազի գնի հարցը քննարկվել է Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ. Քոչարյան

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում ներքին առևտրաշրջանառության ծավալների ավելացման և միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:

Նոր կանոններ` ԵԱՏՄ երկրներում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման համար. ինչ է նախատեսված

Հիշեցնենք` ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ–ն գլխավորում էր 2016 թվականի փետրվարի 1-ից։ 2020 թվականի փետրվարի 1-ից Սարգսյանին ԵԱՏՀ ղեկավարի պաշտոնում փոխարինում է Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։