ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` իշխանական շրջանակում արդեն ՍԴ նոր դատավորների հավանական թեկնածուներ են քննարկում։
«Առայժմ հայտնի է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, որը «նոն ստոպ» հարցազրույցներ է տալիս։ Ավելին` ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերջին շրջանի «երկչոտ» պահվածքի ֆոնին կարող է նաև ՍԴ նախագահի հավակնություններ ունենալ»,– գրում է թերթը։
Ըստ թերթի` Վլադիմիր Վարդանյանը եվրոպական կառույցների հետ լավ հարաբերություններ ու փորձ ունի, տիրապետում է լեզուների։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ–ն փետրվարի 6-ի արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
ՀՀ նախագահի ստորագրելուց հետո Հայաստանում կկայանա հանրաքվե։ Իսկ նախագծի ընդունումից հետո ՀՀ ՍԴ 7 դատավորներին, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, սպասվում է պաշտոնանկություն։ Իսկ ՍԴ նոր կազմը կընտրվի արդեն նոր Սահմանադրությամբ` կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի հաջորդաբար առաջարկած թեկնածուներից։
Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ