«Մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ». Վանեցյան

Վանեցյանն անդրադարձել է դեկտեմբերի 6–ին ԱԺ–ում տեղի ունեցածին և նշել, որ դրա հետևանքները շատ ծանր են լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Այս կարծիքը Twitter–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,–գրել է Վանեցյանը:

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն երեկ` փետրվարի 6-ին, արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Քոչարյանի, ՀՀԿ–ի կողմից լինելը «նորաձև չէ». Վանեցյանին կհաջողվի՞ համախմբել ընդդիմությանը

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի փետրվարի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: