Ինչպե՞ս կարող են միմյանց օգնել հայկական և ռուսական բիզնեսները. պարզաբանում են փորձագետները

Հայկական բիզնեսը կարող է դուրս գալ կապիտալի մեծ շուկա, իսկ ռուսականը՝ ստանալ բարձր եկամտաբերություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայկական բիզնեսը կարող է մեծ փողեր գտնել կապիտալի ռուսական շուկայում, իսկ ռուսական բիզնեսը հայկական շուկայում կարող է ապահովել մեծ եկամուտներ։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը։

Փաշինյանն ու Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցերը

Նրա խոսքով՝ բոլոր խոսակցություններն այն մասին, որ 2014-15թթ հետո Ռուսաստանում փող չի մնացել, շատ հարաբերական են։ Ռուսաստանում հիմա հաշվվում է մոտ 500 միլիարդ դոլար դեպոզիտ։

Նա նշեց, որ Ռուսաստանում շատ կապիտալ կա, և ներդրողներ կան բոլոր հնարավոր ընկերություններում` նույնիսկ ռիսկային ձեռնարկություններում, որոնք աուդիտ չեն անցել։

Ղազախստանը չի շարունակի Հայաստանի «ավտոբիզնեսը». Մարգարյանը` ԵԱՏՄ արտոնության մասին

 «Ռիսկային կապիտալը ենթադրում է բարձր արդյունք, և կան մարդիկ, որոնք պատրաստ են ռիսկի գնալ։ Պայմանականորեն ասած, եթե մեկ միլիոն դոլար ունեն, շատերը պատրաստ են այդ միլիոնից 50 կամ 100 հազարը ներդրում անել ռիսկային ակտիվների մեջ», - հավելեց նա։

Եգանյանի կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական շուկաներում ֆինանսներն ավելի շատ են, բայց հայկական ընկերությունների համար ավելի հեշտ է աշխատել ռուսական շուկայում։ Մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի Կենտրոնական բանկերի համատեղ որոշմամբ՝ ռուսական բորսաներում շրջանառության մեջ դրվող արժեթղթերը կարող են հեշտությամբ վերածվել հայկականի և հակառակը։ Դրա համար երկու երկրների արժեթղթերի դեպոզիտարիաների միջև ստեղծվել է «լինք» (տեղեկատվությունը փոխանցելու ուղի)։

 «Դա վերաբերում է ռուսական շուկային։ Ռուս ներդրողներին Հայաստանում կարող է հետաքրքրել արժեթղթերի ավելի բարձր եկամտաբերությունը։ Իսկ շահութաբեր ներդրումներ, բնականաբար, բոլորն են որոնում», - հավելեց նա։

 «Ռենեսանս կապիտալ» ընկերության տնօրեն Մաքսիմ Օռլովսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ հայկական բանկերն արդեն յուրացնում են կապիտալի ռուսական շուկան։ Մասնավորապես, «Արդշինբանկը» թողարկել է 300 միլիոն դոլարի 5-ամյա եվրապարտատոմսեր։ Այդ պարտատոմսերի բուքրաներներ (դրանք գնելու հայտերը գրանցողներ) են դարձել Citigroup-ը և «Ռենեսանս Կապիտալը»։

Վերադառնում ենք «սովե՞տ», թե՞ ԵԱՏՄ, կամ ինչու Հայաստանում ոսկու շուկաներին չեն վստահում

ԵԱՏՄ–ն ավելացնում է ՀՀ ներդրումային գրավչությունը. Փաշինյան

 «Մենք ծանոթ ենք հայկական շուկային, և այստեղ միանշանակ հեռանկարներ կան։ Մենք աշխատում ենք նաև արժեթղթերի այլ պոտենցիալ թողարկողների հետ, որոնց առայժմ չենք կարող նշել։ Բայց դրանք թե՛ բանկային, թե՛ ոչ բանկային կազմակերպություններ են։ Արտասահմանում հիմա կարելի է մատչելի պայմաններով պարտք վերցնել, և հայկական ընկերությունները կարող են օգտվել դրանից», - նշեց Օռլովսկին։

Բացի դրանից, նա հավելեց, որ նրանց պարտատոմսերի տոկոսները կարող են ավելի շատ նվազել, եթե Հայաստանում տնտեսական զարգացումը շարունակվի, և միջազգային գործակալությունները բարձրացնեն երկրի վարկային վարկանիշը։

Նշենք, որ ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսան պատրաստվում է Մոսկվայում անցկացնել հայկական ֆոնդային շուկայի հնարավորությունների շնորհանդես։

Նոր կանոններ` ԵԱՏՄ երկրներում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման համար. ինչ է նախատեսված