ԵԱՏՀ–ում կքննարկեն Հայաստանից Ղազախստան մեքենաների վերաարտահանման հարցը. Մյասնիկովիչ

ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը խոսել է Հայաստանից Ղազախստան մեքենաների վերաարտահանման խնդրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կքննարկի Ղազախստանում հայկական պետհամարանիշերով մեքենաների գոյության հարցը։ Տեղեկությունը Երևանում այսօր լրագրողներին տրամադրեց ԵՏՀ կոլեգիայի նոր նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Հարցը բարձրացրել է հայկական կողմը, և ԵԱՏՀ–ն այն ընդունել է քննարկման։ Այստեղ կարգավորումներ են պետք Հայաստանի և Ղազախստանի կողմից։ Սակայն ԵԱՏՀ–ն որպես անդրազգային մարմին կհետևի գործընթացին։

Փաշինյանն ու Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցերը

«Հայկական կողմը գործել է հանրապետությունում մեքենաների մաքսազերծման կանոններով։ Մենք կքննարկենք այն հարցը, թե որքանով էր այդ մեքենաների վերաարտահանումը համապատասխանում ԵԱՏՄ կանոններին և մյուս երկրների շահերին», – ասաց Մյասնիկովիչը։

Նշենք, որ մինչև 2020 թվականը Հայաստանում գործում էին ներկրվող մեքենաների ազգային մաքսատուրքերը (դրանք էապես ցածր էին եվրասիականից)։ Ժամանակավոր այս առավելությունից որոշել էին օգտվել ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ մյուս երկրներում, չէ՞ որ միության երկրներից մեկում մաքսազերծած ապրանքը կարող է անխոչընդոտ շրջանառվել մյուս բոլոր երկրներում։ Այդ պատճառով ղազախ ավտոներկրողները զգալի թվով մեքենաներ են ներկրել Հայաստանից, ինչպես նաև Ղրղզստանից։

Գազի գնի հարցը քննարկվել է Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ. Քոչարյան

Ղազախստանի ՆԳՆ–ն նշում է նաև, որ այդ մեքենաների սեփականատերերը, որոնք Ղազախստանում գրանցված չեն, բազմաթիվ խախտումներ են կատարում։ Ընդհանուր առմամբ Ղազախստանում շուրջ 17 հազար մեքենա կա ԵԱՏՄ այլ երկրներից։ Անցած տարի նման այս մեքենաների մասնակցությամբ ավելի քան 90 հազար խախտում է գրանցվել։