ՌԱԴԻՈ

«Երբ խոզին պահում ես աղբի մեջ, պետք է պատրաստ լինես, որ կսատկի». Ավետիսյան

Աքորի համայնքի բնակիչներն ահազանգում են` հունվարի 23-ից իրենց մոտ գրանցվում են խոզերի անկման դեպքեր։ ՍԱՏՄ տվյալներով՝ մինչ օրս 22 խոզ է անկել: Կառույցի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է խնդրի և իրականացրած աշխատանքների մասին:
Sputnik
«Երբ խոզին պահում ես աղբի մեջ, պետք է պատրաստ լինես, որ կսատկի». Ավետիսյան

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն անընդունելի է համարում խոզերին բաց պահվածքով, սանիտարահիգիենիկ վատ պայմաններում և այլ կենդանիների հետ պահելու հանգամանքը:

Լոռու մարզում խոզերի զանգվածային անկման պատճառը նաև կոկային ինֆեկցիան է եղել

«Երբ խոզին պահում ես աղբի մեջ, պետք է պատրաստ լինես, որ կսատկի տարբեր պատճառներով: Լաբորատոր հետազոտության արդյունքում մենք հայտնաբերել ենք բազմաթիվ միկրոֆլորա, հետազոտում ենք նաև կերը, որը նույնպես խնդրահարույց է»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը: 

Ըտ Ավետիսյանի՝ ՍԱՏՄ տեսուչներն այցելել են Աքորի և իրավիճակը շարունակ պահում են հսկողության տակ: Սատկած խոզերը թաղվել են, տեղում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: 

Տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձել է նաև այն տեղեկությանը, որ Գյումրու սուպերմարկետներից երկուսում գնված սառեցված հավի միսն ունեցել է կասկածելի բաղադրություն։ 

Երևանի կենդանաբանական այգում հիմա էլ ուղտ է սատկել. մանրամասներ

«Թռչնի միսն ուսումնասիրում ենք: Այնտեղ կա հստակ մակնշում, որ դա ոչ թե թռչնի միս է, այլ մարինացված կիսաֆաբրիկատ: Այս պահին իրականացվում է լաբորատոր հետազոտություն, որպեսզի հասկանանք նաև անվտանգության ցուցանիշները»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը:

Խոզերի անկում Լոռիում. Աքորի գյուղի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել

Ավետիսյանի փոխանցմամբ՝ տեսչական մարմինը ռիսկային կազմակերպություններում ստուգումներ է իրականացնում տարին մեկ անգամ, միջին ռիսկի դեպքում՝ երեք տարին մեկ, իսկ ցածր ռիսկի պարագայում՝ հինգ տարին մեկ: Շրջայցեր նախատեսվում են բոլոր տեղերում: