ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Բացահայտվել են մի շարք խախտումներ։ Ռազմական ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։
Ըստ ՊՆ–ի `անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումներ հայտնաբերելու դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։
Իսպառ բացառել քրեական ենթամշակույթը. Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում. լուսանկարներ