Տավուշում սկսել են անտառներն ավելի քիչ թալանել. ինչի հույս ունի մարզպետը

Մարզպետը հավաստիացնում է, որ Տավուշում ապօրինի անտառահատման դեպքերի 90 տոկոսն այժմ բացահայտվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, լրագրողներին հայտնեց, որ նախորդ տարի մարզում տասնապատիկ անգամ կրճատվել են անտառահատման դեպքերը:

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը

«30 տարի շարունակվող անտառի թալանի պրոցեսը նախորդ տարի կանգնեցվել է: Անտառներն այժմ գտնվում են պետական հոգածության ներքո: Անօրինական հատումն այլևս չի լինելու շարունակական պրոցես»,-ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ ապօրինի անտառահատման դեպքերի 90 տոկոսն այժմ բացահայտվում է անտառի կառավարման նոր միջոցառումների շնորհիվ: Չոբանյանը նշեց, որ իրականում ապօրինի անտառահատումների դեմ պայքարելը հեշտ չէ, քանի որ այս ոլորտում տարեկան 500 մլն դոլար սև եկամուտ է շրջանառվել:

Անտառահատների բախտն այլևս չի բերի. Ստեփանավանի անտառում սենսորային սարքեր են դրվել

Մարզպետարանին հաջողվել է կրիմինալ ենթակառուցվածքների դեմ գործընթաց տանել: Տավուշի մարզպետը, սակայն, հույս ունի, որ տարիների ընթացքում կկարողանան հասնել նրան, որ անտառի պահպանումն իրականացվի միայն կառավարման համակարգով՝ անտառապահների օգնությամբ, քանի որ այժմ դեռ իրավապահներ են ներգրավված այս գործընթացում:

«Գիտեին`յոթ սարի հետևում կտրվող անտառի մասին ոչ ոք չի իմանա». Այսեր Ղազարյան

Հիշեցնենք, որ անտառպահպանական ծառայությունների կատարելագործման համար մի շարք պետական անտառային տարածք մուտք գործող և դուրս եկող անտառային ճանապարհների սկզբնամասում մշտական հենակետեր և ուղեփակոցներ են տեղադրվել: Բացի այդ, անտառներում սենսորային սարքեր են տեղադրվել, որոնք անտառահատման դեպքերում ազդանշան են արձակում: