Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն. Տաթևիկ Ռևազյան

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Այսօր` փետրվարի 7-ին, Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս։ Առաջին չվերթը կիրականանա հունիսի 1-ին։ Նորությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ի՞նչ է պետք իմանալ Ryanair-ով ճամփորդելիս

Նա նշել է, որ այսուհետ տոմսերը կարելի է գնել ավիաընկերության կայքից (ryanair.com)։

«Նշենք, որ Ryanair ավիաընկերությունը հայտարարել է չվերթեր դեպի Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, Սալոնիկ, Աթենք, ինչպես նաև Պաֆոս։ Վերոնշյալ ուղղությունների միջոցով ավիաընկերությունը 2020 թվականին նախատեսում է ապահովել ավելի քան 190,000 նստատեղ»,–գրել է Ռևազյանը:

Քաղավիացիան հրապարակել է Ryanair–ի նոր չվացուցակը

Նա նշել է, որ օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը նպաստել է նրան, որ արդեն իսկ հայտարարվել է 13-րդ ուղղությունը:

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 7–ին, «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2020 թվականի հունիսի 1-ից Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս)-Երևան երթուղով չվերթ կիրականացնի։

Նշվում է նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կսկսի նաև Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը:

Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան