Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը կարծում է, որ իրականում հայ-իրանական գազատարի մասին կողմերի միջև վերջնական որոշում չկա: Վերջին տասը տարիների ընթացքում թեև այս հարցը քննարկվել է բարձր մակարդակով, բայց երբեք չի մտել կիրառական օրակարգ: Բացի այդ, երկու դեպքում էլ կան բավականին լուրջ խորքային խնդիրներ:
«Ստեղծված իրավիճակում նավթամուղի կառուցումը շատ դժվար է պատկերացնել, որովհետև Իրանի ամբողջ բանկային համակարգը գտնվում է միջազգային ֆինանսական պատժամիջոցների ներքո, հետևաբար Իրանը չի կարող նման խոշոր ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար միջոցներ տրամադրել»,- ասաց նա:
Նրա խոսքով` չպետք է մոռանալ նաև հարցի աշխարհաքաղաքական կողմը: Ըստ նրա` երբ խոսվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ըմբռնումով է վերաբերվում այն հանգամանքին, որ մենք շարունակում ենք Իրանի հետ զարգացնել էներգետիկ երկխոսությունը, ապա այդ խորին ըմբռնումն ու մոտեցումը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ հայ-իրանական էներգետիկ երկխոսությունն ունի այն համեստ ծավալները, որոնք առկա են այսօր»,- նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարը:
Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...
Դավթյանի համոզմամբ՝ այն պահից սկսած, երբ մենք կփորձենք իրապես ակտիվացնել էներգետիկ հարաբերություններն Իրանի հետ, առավել ևս նոր խոշոր կոմունիկացիոն ենթակառուցվածքներ ձևավորել, այդ պահից պատժամիջոցային քաղաքականությունը կարող է կիրառվել նաև ՀՀ սուբյեկտների նկատմամբ:
Հայաստանն ու Ռուսաստանը կսկսեն քննարկել գազի գնի նոր սխեման
Երկրորդ նախագիծը, ըստ Դավթյանի, թեև առաջին հայացքից տեխնիկապես հնարավոր է իրագործել, դրա համար կան համապատասխան լուծումներ, սակայն նախագիծը բավականին թանկ հաճույք է, կարժենա միլիոնավոր դոլարներ ու կլինի խնդրահարույց գործընթաց:
«Հայ-իրանական էներգետիկ օրակարգում ներկայումս կա շատ ավելի կարևոր խնդիր, որն այսօր այնքան էլ դինամիկ լուծում չի ստանում: Խոսքը Իրան-Հայաստան օդային բարձրավոլտ գծի մասին է, որն արդեն 20-25 տոկոսով պատրաստ է և պետք է հանձնված լիներ շահագործման դեռևս մեկ տարի առաջ: Սա այն հույժ անհրաժեշտ նախագիծն է, որի շուրջ արդեն կա որոշակի կոնսենսուս, կան տրամադրված միջոցներ, բայց չկա հստակ կիրառական աշխատանք»,- ընդգծեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարը:
Դավթյանը հորդորում է չշեղել հայ-իրանական էներգետիկ օրակարգն իր նշած նախագծից և չտանել դեպի այն նախագծերը, որոնք գոնե այս պահին գտնվում են ընդամենը քաղաքական հռետորաբանության մակարդակում:
Մասնավորապես ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը վկայակոչել էր երկու հիմնական տարբերակ: Առաջինն առնչվում է նավթամուղի կառուցմանը, որը ժամանակին գնահատվել էր մինչև 250 միլիոն դոլար՝ ընդգրկելով է Թավրիզ-Երասխ ուղղությունը, իսկ երկրորդն նախագիծն առնչվում է գործող Իրան-Հայաստան գազամուղի փոխակերպմանը, որպեսզի այն օգտագործվի նավթ մատակարարելու համար: Երկու դեպքում էլ կան բավականին լուրջ խորքային խնդիրներ: