Արսեն Թորոսյանը վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Թորոսյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ` Oկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինա Տիկարաձեին հրավիրել է Հայաստան: Վերջինս դրական է արձագանքել առաջարկին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչո՞ւ է Վրաստանում սրտի ստենտավորման գինը կրկնակի էժան. Թորոսյանը պատասխանեց հարցին

Նշվում է, որ հեռախոսազրույցի  ընթացքում գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները:

Վրաստանի խորհրդարանի երկու հայ պատգամավորի տուգանել են սխալ հայտարարագրի պատճառով

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել փոխտեղեկություն և համագործակցել հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Վրաստանի խորհրդարանի երկու հայ պատգամավորի տուգանել են սխալ հայտարարագրի պատճառով

Նշենք, որ առաջին անգամ Թորոսյանը Վրաստան էր այցելել օգոստոսի 6-ին, որի ընթացքում  քննարկվեցին առողջապահության ոլորտում համագործակցության հուշագրի պայմանները: Անդրադարձ եղավ նաև Վրաստանում ընթացիկ առողջապահական ծրագրի, ֆինանսավորման մեխանիզմների և բժշկական ծառայությունների հասանելիության թեմաներին: Սեպտեմբերին Թորոսյանը այցելեց Թբիլիսում գտնվող Հայաստանի երկու քաղաքացիներին, որոնք դժբախտ պատահարից հետո բուժում  էին ստանում տեղի հիվանդանոցում: