Երևանում տղամարդը դանակը պահել է մի կնոջ պարանոցին ու սպառնացել. տեսանյութ

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է` ինչպես են ոստիկանները վնասազերծում դանակով սպառնացող տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ոստիկանները վնասազերծել են այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում դանակով սպառնացած տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է` ինչպես է տղամարդը դանակը պահել մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ հնչեցնում։

«Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների գործողությունների շնորհիվ տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Սարսափելի դեպք Վանաձորում. արնաշախաղ տղամարդու դիակը հայտնաբերել է կինը

Դանակը վերցվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Իմ մահը մոտ է». Ալավերդու բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել, բնակարանում` գրություն