ՌԱԴԻՈ

Վանեցյանը քաղաքականության մեջ մեկնարկային առավելություն ունի. Բոզոյանը նշեց` որն է այն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, ինչն արդեն իսկ դարձել է ակտիվ քննարկումների առարկա: Թեմայի շրջանակում Sputnik Արմենիային իր տեսակետն է ներկայացրել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: 
Sputnik
Վանեցյանը քաղաքականության մեջ մեկնարկային առավելություն ունի. Բոզոյանը նշեց` որն է այն

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը շատ տրամաբանական է համարում այն հանգամանքը, որ քաղաքական դաշտ են մտնում նոր քաղաքական ուժեր և դեմքեր: Ողջունելով նոր կուսակցություն բացելու ու քաղաքականություն մտնելու` Արթուր Վանեցյանի հայտը՝ քաղաքագետը նշում է, որ նոր քաղաքական ուժերի ի հայտ գալը կարող ինչ-որ իմաստով աշխուժացնել ու նոր շունչ հաղորդել Հայաստանի քաղաքական դաշտին: 

Արթուր Վանեցյանն անցյալի արձագանքն է. Անվտանգության խորհրդի քարտուղար

Վանեցյանն ասել է` ում համար է «Կանգ առ»–ի կոչ արել Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Թե որքանով իրենք մեծ դերակատարություն կունենան, կախված է իրենցից ու ժամանակից: Իհարկե նա ԱԱԾ նախկին տնօրենն է, և անկախ ամեն ինչից՝ դա իրեն տալիս է որոշակի մեկնարկային առավելություն մնացած գործիչների նկատմամբ: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչպես կկապիտալիզացնի այդ առավելությունը և կակրողանա՞ արդյոք գերակա դեր կատարել քաղաքական դաշտում»,- ասում է քաղաքագետը:

Հանրությունը պետք է տեղյակ լինի` ինչի շուրջ են բանակցում Ղարաբաղի հարցում. Վանեցյան

Քաղաքագետը Վանեցյանի պարագայում կարևորում է այն, թե որքանով նա թիմակիցների հետ կըմբռնի տվյալ պահի քաղաքական պահանջը, առավել ևս, որ նա ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հասարակության մեջ հավաքել է որոշակի վարկանիշ: Բոզոյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ նախկին ղեկավարն ասում է, որ չպետք է լինի վերադարձ անցյալին, և իրեն ներկայացնում է որպես ներկա իշխանությունների այլընտրանք: 

«Հրաժարականից հետո Վանեցյանը քայլ առ քայլ իրականացնում էր իր PR ծրագիրը: Կուսակցության հիմնումն այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Վանեցյանը հնարավորություն ունի հանես գալու որպես այլընտրանք ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանություններին»,- ասում է քաղաքագետը: 

Հիշեցնենք` 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի կոշտ հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ էր արել վարչապետ Փաշինյանին։ Հրաժարականից որոշ ժամանակ անց Արթուր Վանեցյանը հայտնել էր նաև ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին: 

ԱԱԾ նախկին տնօրենը կուսակցություն է ստեղծում. «Ժողովուրդ»