Նրա ձերբակալությունը տխուր և ուրախ իրադարձություն է. Փաշինյանը վիրավորված է Վերմիշյանից

Վահագն Վերմիշյանի նման անձինք, ըստ ՀՀ վարչապետի, պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությունը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մի կողմից տխուր, վիրավորական, բայց, մյուս կողմից` ուրախ իրադարձություն է։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ` անդրադառնալով երեկ Վերմիշյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և նրա ձերբակալության փաստին։

«Վերմիշյանի ձերբակալությունը տխուր է, որովհետև ՀՀ դրոշի և զինանշանի ներքո, ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար։ Վիրավորական է, որ վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալուն աջակցելու համար նա 5000 դոլար կաշառք է ստացել։ Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` նման անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության։ Մյուս կողմից, ըստ վարչապետի, սա ուրախ իրադարձություն է, քանի որ եթե ՀՀ–ում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու` իշխանության կամքին` հիմա նրանք կհասկանան` ամեն ինչ շատ ավելի լուրջ է։

«Ամենաբարձրաստիճան ձերբակալությունը»․ Փաշինյանը խոսել է Վերմիշյանի մասին

Վանեցյանն ասել է` ում համար է «Կանգ առ»–ի կոչ արել Փաշինյանին. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ–ն հայտնել էր` փաստական տվյալներ է ստացել, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար` դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Վերմիշյանին բերման չեն ենթարկել. ԱԱԾ աշխատակիցը մանրամասներ է ներկայացնում