«Իմ մահը մոտ է». Ալավերդու բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել, բնակարանում` գրություն

Կնոջ բնակարանում` հյուրասենյակի սեղանին, մի քանի էջանոց գրություն է եղել։ Կինը նամակ է գրել հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում այսօր կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սարսափելի դեպք Վանաձորում. արնաշախաղ տղամարդու դիակը հայտնաբերել է կինը

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 57-ամյա Ա. Հ-ն էր։

Նրա տան հյուրասենյակի սեղանին հայտնաբերել են մի քանի էջից գրված գրություն։ Այնտեղ, մասնավորապես, գրված է. «Զգում եմ, որ իմ մահը մոտ է, հարազատներիս խնդրում եմ՝ թեթև տանել այն»։ 

Փորձել է օգնել, բայց վրաերթի է ենթարկվել. ողբերգական դեպք Վայոց Ձորում

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Ինքնասպանություն Նոր Հաճնում. տղամարդը նետվել է 4–րդ հարկից