«Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գումար են հափշտակել. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ հիմնադրամում փաստաթղթեր են կեղծել ու զգալի գումար հափշտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք է բացահայտել, որն առնչվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ու «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը։

ԱԱԾ նախկին տնօրենը կուսակցություն է ստեղծում. «Ժողովուրդ»

««Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի տնտեսական վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ, 2016 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր՝ ՀՀ–ից բացակայող անձի անունից կազմել է վճարովի ծառայությունների մատուցման շինծու պայմանագիր` թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում կուտակված աղբը տեղափոխելու վերաբերյալ, այնուհետև՝ փաստացի չկատարված ծառայությունների հանձնման-ընդունման ակտ, որոնց օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակվել է զգալի չափերով գումար»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ:

Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել. ԱԱԾ բացահայտումը

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիշյալ 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում մնացած դրվագներով հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը հստակեցնելու ու վերականգնելու ուղղությամբ։

ԱԱԾ-ն խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք է բացահայտել քաղաքապետարանում