Անափիոսյանը հրաժարվում է պաշտոնից, նեղացածներին էլ հրավիրում է «Բարով մնաք»–ի

Արևիկ Անափիոսյանը հայտնել է, թե ինչու է լքում փոխնախարարի պաշտոնը և ուր է պատրաստվում մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանն ազատվել է պաշտոնից: Նա իր որոշման մասին հայտնել է Facebook-ում: 

«Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով»,– գրել է նա։

Անափիոսյանն անդրադարձել է նաև փոխնախարարի պաշտոնում ձեռք բերած աշխատանքային փորձին։ Նա հասկացել է, որ եթե երկրի ներկայացուցիչը խելացի է և կարողանում է անկեղծ խոսել խնդիրներից ու համագործակցության ծրագրեր ներկայացնել, ապա գործընկերների պակաս չի լինի։

Վանեցյանն ասել է` ում համար է «Կանգ առ»–ի կոչ արել Փաշինյանին. «Ժողովուրդ»

Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել իմ բոլոր գործընկերներին և խնդրել, որ շարունակեն իրենց աջակցությունը կառավարության նախաձեռնություններին։ Իսկ այն ընկերներ ու գործընկերներին, որոնց պատահաբար վրդովեցրել է, հրավիրել է «Բարով մնաք» երեկոյին։

ORSIS–ի աղմկահարույց գործում արծարծվում է պաշտպանության փոխնախարարի անունը

Հիշեցնենք` «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ. մայիսի 21-ին, Արևիկ Անափիոսյանը նշանակվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ Իսկս 2019թ. հունիսի 4-ին գործադիր մարմնում կատարված փոփոխություններից հետո վերանշանակվել էր ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է