ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «ՍԴ հարցում ԱԺ մեծամասնությունն ընտրել է ավելի շատ պրոբլեմներ հարուցող ուղի»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում իր տեսակետն է հայտնել ԱԺ քննարկումների, խորհրդարանական մեծամասնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության, ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Sputnik
Սուրենյանց. «ՍԴ հարցում ԱԺ մեծամասնությունն ընտրել է ավելի շատ պրոբլեմներ հարուցող ուղի»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է հանգուցալուծվել միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով: Այլ հարց է, որ այս գործընթացում օրենքի գերակայությունը պետք է անվերապահորեն պահպանված լիներ, և իշխանությունը պարտավոր էր բոլոր ընթացակարգերը պահպանել՝ գործընթացը լեգիտիմ դարձնելու համար:

Արմեն Սարգսյանը համաձայն չէ ԱԺ–ի հետ. նա դիմել է ՍԴ

«Ցավոք սրտի ԱԺ մեծամասնությունն ընտրել է մի ճանապարհ, որն ավելի շատ պրոբլեմներ է հարուցելու, քան ինստիտուցիոնալ մակարդակով լուծելու է ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարման խնդիրը: Շատ ավելի խելամիտ կլիներ, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունն ընտրեր ՍԴ այս կազմից ազատվելու, ՍԴ-ն 2015թ-ի սահմանադրական կարգավորումներին համապատասխանեցնելու ավելի դժվարին, բայց շատ ավելի լեգիտիմ ճանապարհը»,- նշեց նա:

Այսկերպ, ըստ քաղաքագետի, ՍԴ ճգնաժամը չի հանգուցալուծվելու: Թեև հնարավոր է նման կերպ ազատվել Հրայր Թովմասյանից և մյուսներից, բայց դարձյալ չենք ունենա ինստիտուցիոնալ առումով անկախ ՍԴ: 

Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը չընդունվեց

«Երբ գործող իշխանությունն ասում է, որ ունի լեգիտիմություն, ինչը ոչ ոք կասկածի տակ չի դնում, ապա ես անիմաստ եմ համարում երկիրը հերթական անգամ ցնցումների մեջ ներքաշելը: Եթե ԱԺ-ն ունի իրավասություն և կարող է երկու ընթերցմամբ միանգամայն լեգիտիմ փոփոխություններ անել, ապա թող արվի ԱԺ-ի միջոցով, հետևաբար չեմ կարծում, որ այս հարցում ճիշտ է պատասխանատվությունը հասարակության վրա բարդելը, որովհետև հասարակությունն այսպես, թե այնպես սահմանադրական արդարադատության նման բարդ խնդիրներից մանրամասն իրազեկված չէ ու չի կարող իմաստավորված ընտրություն կատարել»,- ընդգծեց քաղաքագետը:

ՍԴ փոփոխությունների նախագիծն ուղարկեք Վենետիկի հանձնաժողով. ԵԽԽՎ կոչը ՀՀ իշխանություններին

Սուրենյանցի կարծիքով՝ խնդիրն այն չէ, որ ԱԺ-ն կամ հասարակությունը ընդունեն սահմանադրական փոփոխությունները, շատ ավելի կարևոր է, որ գործընթացը լինի լեգիտիմ, որպեսզի գալիք իշխանության մտքով անգամ չանցնի դարձյալ հանրային մանդատն օգտագործելով, շահարկելով կամ չարաշահելով նախաձեռնել դատական որևէ տհաճ օղակից ազատելու հերթական գործընթացը: Այսինքն՝ չլինի նախադեպ, որ ՍԴ խնդիրը լուծվի ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ քաղաքական նպատակով:

«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Քաղաքագետի խոսքով`ժողովրդական մանդատ ունեցող երկրներում իշխանություններն իրենց վրա են վերցնում որոշումներ կայացնելու պատասխանատվությունը՝ փորձելով Սահմանադրության շրջանակում լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են հասարակության առջև: