Փաշինյանը Սարգսյանին նշանակել է Ջրային կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի. համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ջրային կոմիտեի նախագահը Վարդան Մելքոնյանն էր, որը ՀՀ վարչապետի որոշմամբ այս տարվա  հունվարի 9-ին ազատվել էր պաշտոնից։

Մելքոնյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2019 թվականի մարտի 29-ին։