ՌԱԴԻՈ

Մեսրոբյան. «Դատարանների հանձնումը ժողովրդի քմահաճույքին լավ հանգրվանի չի բերի»

ՍԴ ճգնաժամն ու խնդրի շուրջ ծավալված ԱԺ քննարկումները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Հարցի առնչությամբ Sputnik Արմենիային իր տեսակետն է հայտնել հանրային կառավարման հարցերի փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը:
Sputnik
Մեսրոբյան. «Դատարանների հանձնումը ժողովրդի քմահաճույքին լավ հանգրվանի չի բերի»

Հանրային կառավարման հարցերի փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն ընդհանրապես լուծման կարիք չունի, ցանկացած ուղի անիմաստ է:

ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը

«Մենք ՍԴ-ին և պետական կառավարման ցանկացած կառույցի պետք է մոտենանք որպես պետական ինստիտուտի, ոչ թե ազգանունով կամ անձնական վերաբերմունքով: ՍԴ-ն այն մարմինը չէ, որի հանդեպ պետք է ժողովուրդը վերաբերմունք ցուցաբերի: Կարելի է վերաբերմունք ցուցաբերել ԱԺ-ին, կառավարությանը, բայց ոչ ՍԴ-ին և ընդհանրապես դատական համակարգին, նույնիսկ եթե ժողովրդի 99 տոկոսը դեմ լինի ՍԴ-ին: Այսինքն`դա ժողովրդի լուծելիք հարցը չէ»,- նշեց նա: 

«Իմ քայլը» չի ընդունի իր ներկայացրած նախագիծը, ԲՀԿ–ն առաջարկում է 24 ժամ մնալ ԱԺ–ում

Մեսրոբյանի կարծիքով՝ երբ դատարանները տրվում են ժողովրդի որոշումների քմահաճույքին, դա երբեք չի բերում լավ հանգրվանի, որովհետև դատավորն այն մարդն է, որը հաճախ պետք է, ըստ օրենքի, արդարության և արդարադատության, կայացնի որոշումներ, որոնք կարող են և մարդկանց դուր չգալ: Ըստ այդմ՝ դատավորներին չի կարելի կապել ժողովրդի կարծիքի հետ: Դատավորի որակը որոշվում է արդարության և արդարադատության հարթությունում, ուրիշ ոչ մի հարթություն, ըստ փորձագետի, ընդունելի չէ:

Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Քաղաքագետի համոզմամբ՝ դատական համակարգը սեպարատ համակարգ է, որտեղ կարելի է խոսել դատավորների ընտրության սկզբունքի և նմանատիպ հարցերի շուրջ, իսկ այդ գործընթացներում ժողովրդին ներքաշելով՝ կքանդենք դատական համակարգի անաչառությունը: Այդուհանդերձ, ըստ Մեսրոբյանի, դա չի նշանակում, որ չպետք է հետևել դատավորների գործունեությանը կամ փնթի վերաբերվել այդ համակարգի կադրային խնդիրներին: