Առեղծվածային ազդանշաններ տիեզերքից. բացահայտվել է «այլմոլորակային ուղերձների» բնույթը

Գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն` այդ երևույթը կապված է այլմոլորակային քաղաքակրթությունների գոյության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Աստղագետները կարծում են, որ երեք տարի առաջ տիեզերքից ստացած առեղծվածային ազդանշաններն ավելի բարդ են և ուժեղ, քան համարվել է մինչ այդ, գրում է Science Alert–ը։

Ուղերձ այլմոլորակայիններին. հույսեր և մտավախություններ

Astrophysical Journal Letters պարբերականում հրապարակված հետազոտության համաձայն` բռնկումները, որոնք կոչվում են ռադիոպոռթկում, համարվում են ամենազարմանալի տիեզերական երևույթներից։

Ռադիոտվյալներում հաճախ կարելի է արձանագրել էլեկտրամագնիսական էներգիայի ուժեղագույն բռնկումներ, որոնք հզորությամբ հավասար են հարյուր միլիոնավոր Արևների։ Առայժմ գիտնականները չեն պարզել այդ բռնկումների բնույթը։ Գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն` այդ երևույթը կապված է այլմոլորակային քաղաքակրթությունների գոյության հետ։

Այլմոլորակային պերճանք. Valentino–ի ցուցադրությունն ապշեցրել է նորաձևության սիրահարներին

Ավստրալիայի Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի մասնագետների խոսքով` այդ ազդանշանները միմյանցից տարբերվում են տևողությամբ և բևեռեցմամբ։

Աստղագետները գիտեն ավելի քան 100 տեսակի մասին, բայց դրանցից միայն մեկն է պարբերաբար կրկնվում։

Երկիր մոլորակի բնակիչները կապ կհաստատեն այլմոլորակայինների հետ

Աստղագետների խոսքով`  FRB 171019 ռադիոպոռթկման ծագումը հայտնի չի դարձել։ ASKAP ռադիոինտերֆերոմետրի օգնությամբ չի ստացվել բացահայտել դրա բնույթը, ինչի հետ կապված օգտագործվել են Փարքս (Ավստրալիա) և Գրին–Բենք (ԱՄՆ)։ Փարքսը ոչինչ չի նկատել, իսկ Գրին–Բենքը որսացել է միանգամից երկու թույլ ազդանշան։ Բացահայտման եզակիությունն այն է, որ FRB 171019  կրկնվող ազդակները 590 անգամ թույլ են սկզբնական բռնկումից, որը գրանցել է ASKAP–ը։