Սարսափելի դեպք Վանաձորում. արնաշախաղ տղամարդու դիակը հայտնաբերել է կինը

Տեղեկություններ կան, որ կինը լքել էր ամուսնուն, տղամարդը մեկ շաբաթ մենակ է ապրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության և Քննչական կոմիտեի մի խումբ ծառայողներ գտնվում են Վանաձորի Բուլղարական թաղամասի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել է տանտիրոջ դին։

Ինքնասպանություն Նոր Հաճնում. տղամարդը նետվել է 4–րդ հարկից

Մոտ 50-ամյա տղամարդու արնաշաղախ դին տեսել է տուն եկած կինն ու անմիջապես ահազանգել իրավապահներին։

Տղամարդու դեմքին ու գլխին ինչ-որ առարկայով հասցված վնասվածքներ են եղել։

Փորձել է օգնել, բայց վրաերթի է ենթարկվել. ողբերգական դեպք Վայոց Ձորում

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կինը մի քանի օր առաջ լքել էր ամուսնուն՝ ընտանեկան խնդիրների պատճառով, տղամարդը մոտ մեկ շաբաթ մենակ է ապրել։ Կինն այսօր է վերադարձել տուն ու տեսել, որ ամուսինը սպանված է։

Թաղամասում խոսում են, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել։

Երևանի Դավթաշենի կամրջի տակ 31–ամյա երիտասարդի դի են հայտնաբերել