Ռուսաստանում 33 տարեկան կինն արդեն 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել

Մայրն ու փոքրիկը դեռ հիվանդանոցում են։ Տանը երեխային սպասում են 5 քույրերն ու 5 եղբայրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Մոսկվայի մարզի Մալայա Դուբնա գյուղում բնակվող կանանցից մեկը ծննդաբերել է 11-րդ երեխային։ Տեղեկությունը հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Երևանի դպրոցներից մեկի մոտ փորձել են երեխա առևանգե՞լ. տեսանյութ

33-ամյա կինը երեխային լույս աշխարհ է բերել նույն ծննդատանը, որտեղ ծնվել են նրա մյուս 10 երեխաները:

Հայ բժիշկը Սիրիայում փրկել է ծննդկանի ու նորածնի կյանքը

Ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների։ Նորածին դստեր քաշը 3070 գրամ է, հասակը ՝ 51 սմ։

Ամենամեծ երեխան 13 տարեկան է։

Համացանցում առաջարկում են նորածնին փաթաթել լավաշով. ինքնատիպ առաջարկ ամենահամովների համար