ՌԱԴԻՈ

Մոսիկյան. «Հայկական նոր սարքը կարող է մաքրել միլիոնավոր մեքենաների արտանետումները»

Գյուտարարը պատրաստվում է գիտափորձնական կոնվերտորից անցնել արդյունաբերականի։ Նա արտանետման դեմ պայքարելու իր տեխնոլոգիայի մասին պատմել է Sputnik Արմենիային
Sputnik
Մոսիկյան. «Հայկական նոր սարքը կարող է մաքրել միլիոնավոր մեքենաների արտանետումները»

Հայաստանի պետական ագրարային համալսարանի դասախոս Կարո Մոսիկյանը նշում է, որ Հայաստանում նախագծվող նոր սարքը միտված է մաքրելու աշխարհի միլիոնավոր մեքենաների CO2-ի արտանետումները։

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

«Կոնվերտորը կցվում է մեքենայի արտանետման խողովակին։ Այնտեղից դուրս եկող ածխաթթու գազն անցնում է եռաստիճան ֆիլտրով և միայն հետո արտանետվում։ Շարժիչի պարապ ընթացքի ժամանակ, կոնվերտորը կորզում է ածխաթթու գազի 85,9%-ը, իսկ առավելագույն պտույտների դեպքում` մոտ 60%-ը։ Միջին պտույտների դեպքում (բենզինային շարժիչների համար` 2000-2500 պտույտ/րոպե) որսվում է CO2-ի 72-75%-ը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է գյուտի հեղինակը։

Այժմ CO-ի չեզոքացման համար օգտագործվում են թանկարժեք պլատին–պալադիումային ֆիլտրեր, որոնք մի քանի հարյուր դոլար արժեն։ Այս ֆիլտրերն արժեն 1000–1200 դրամ և կարող են օգտագործվել 8-12 հազար կիլոմետր (կախված շարժիչի աշխատանքային ծավալից)։

Այսպիսի մատչելիությունը պայմանավորված է նրանով, որ ֆիլտրերում օգտագործվում են հանքային նյութեր։

Տեխնոլոգիայի սկզբունքները 2018 թվականի դեկտեմբերին արդեն հրապարակվել են «Евразийский Союз Ученых» ռուսական գիտական հանդեսում։ Այժմ գյուտարարը պատրաստվում է գիտափորձնական կոնվերտորից անցնել արդյունաբերականի, որի չափսերը կլինեն ավելի փոքր։

Ինչ է տվել Վրաստանին բալային համակարգը. հարևանները խոստանում են տրամադրել իրենց փորձը