Ինչո՞ւ է Էրդողանն «անհանգիստ շարժումներ անում». մեծ քաղաքականությունն ու էժանագին շոուները

Թուրքական կողմի անհավասարակշիռ վիճակն ընկալվում է որպես սեփական վարքագիծը սանձելու և նման պահվածքի պատճառ դարձած իրավիճակից գլուխ հանելու անկարողություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Թուրքիայի նախագահը հերթական անգամ ամբողջ աշխարհով ցուցադրում է իր անզուսպ ու բռնկուն բնավորությունը։ Փետրվարի 4–ին Ուկրաինա կատարած այցից առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի ճանաչում «Ղրիմի ապօրինի անեքսիան», իսկ հենց Կիևում նա պատվո պահակախմբին ողջունեց «Փառք Ուկրաինային» խոսքերով։

«Թուրքական հոսքի» մեկնարկը. ինչպես Մոսկվան հարթեց Անկարայի հետ տարաձայնությունները

Այս քայլերի հետևում նշմարվում է Մոսկվային խայթելու և նրա զայրույթն առաջացնելու ցանկությունը, որի պատճառը սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Վերջին օրերին Էրդողանը հասցրել է Ռուսաստանին մեղադրել պայմանավորվածությունները խախտելու և Դամասկոսի նկատմամբ թողտվության մեջ։ Ինչպես միշտ, Թուրքիայի առաջնորդը խոսելիս արտահայտությունները չի ընտրել, մասնավորապես, նրա խոսքով` ռուսական կողմին ասվել է «իրենց ճանապարհին չկանգնել»։

Անկարայի բազմաթիվ կտրուկ խոսքերին Կրեմլի արձագանքն ընդգծված հանգիստ էր, ինչի ֆոնին թուրքական կողմի հուզական անհավասարակշիռ վիճակն ընկալվում է որպես սեփական վարքագիծը սանձելու և նման պահվածքի պատճառ դարձած իրավիճակից գլուխ հանելու անկարողություն։

Հիշեցնենք, որ Իդլիբը Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող շրջան է, որը սահմանակից է Թուրքիային։ Այն հակակառավարական ուժերի, այդ թվում` ակնհայտ ահաբեկչական խմբավորումների (գերազանցապես «Ջեբհաթ ան Նուսրայի») վերահսկողության տակ է։

Էրդողանը C-400–ների վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել

Գլխավորն այստեղ այն է, որ Իդլիբում չափազանց մեծ է Թուրքիայի շահը, ինչն արտահայտվում է թուրքամետ զինված խմբավորումների և նույնիսկ հարևան երկրների կանոնավոր զորքերի ներկայությամբ։ Հենց այդ է պատճառը, որ իրավիճակն Իդլիբում բազմիցս առարկա է դարձել հատուկ միջազգային համաձայնագրերի, որոնք կոչված են եղել կանխելու տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններն ու այն դարձնելու դեէսկալացիայի գոտի` առանց Դամասկոսի վերահսկողությանը փոխանցելու։

ԱՄՆ–ն բորբոքում է կրքերը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով. Բունդեսթագը հետքայլ է անում

Սակայն սիրիական բանակը պահպանել է այդ տարածքում ահաբեկիչների դեմ պայքարելու իր իրավունքը։ Դեկտեմբերին Իդլիբում սկսվել է կառավարական զորքերի գործողությունների երկրորդ ակտիվ փուլը։ Ներկա պահին մարտեր են ընթանում Սարաքիբ քաղաքի համար։

Եվ դատելով Անկարայի ցավագին արձագանքից՝ տարածաշրջանում գործընթացը զարգանում է հօգուտ Դամասկոսի։

Իրավիճակը սրվեց մի քանի օր առաջ, երբ Իդլիբում օդային հարվածի հետևանքով զոհվեցին Թուրքիայի 8 քաղաքացի, այդ թվում` 5 թուրքական զինվորական։ Եվս 9 զինծառայող վիրավորվեցին։ Էրդողանի խոսքով` պատասխան հարվածներով «չեզոքացվել է» 76 սիրիացի զինվոր։

Փորձագետներից և դիտորդներից գրեթե ոչ ոք չի կասկածում, որ ո՛չ այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում, ո՛չ էլ թուրք առաջնորդի կոշտ արտահայտությունները սկզբունքորեն ոչինչ չեն փոխի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եվ դժվար թե ինքն էլ դա չի գիտակցում։

Այն, որ սիրիական գործերում ներգրավված գերտերությունների շահերը մեծ մասամբ բազմակողմանի են, նորություն չէ։ Յուրաքանչյուր կողմը պայմանավորվածություններն ի շահ իրեն է մեկնաբանում և օգտագործում առաջացած հնարավորությունները։ Օրինակ` Իդլիբում թուրք զինվորականների ներկայությունը գործող համաձայնագրի խախտում է, ինչն ուղղակիորեն մատնանշել է Սիրիայի ԱԳՆ–ն։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

Սրա հետ մեկտեղ Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում այնքան շատ են այլ կարևոր թեմաները («Թուրքական հոսք», С-400, չարաբաստիկ թուրքական լոլիկներ), որ սիրիական ուղղությամբ սրացումը չի կարող ճակատագրական ազդեցություն ունենալ երկու երկրների փոխգործակցության վրա։

«Դու սկզբից քո ուղեղը ստուգիր». Էրդողանը վիրավորել է Մակրոնին

Փաստորեն տեղի ունեցող իրադարձությունների օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է աշխատում նույնիսկ ամենաբարդ և կոնֆլիկտային ուղղություններով կայունությունը պահպանելու` ռուսական արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Այս մոտեցման կարևորագույն տարրը տարատեսակ նախագծերի ցանց ձևավորելն է, նախագծեր, որոնք կաշխատեն փոխշահավետության և փոխադարձ կախվածության սկզբունքի հիման վրա։ Սա նկատելիորեն նվազեցնում է էսկալացիայի հավանականությունը հարաբերություններում և դրա տեղափոխումը դեպի համագործակցության այլ ուղղություններ` մասնակիցներին ստիպելով լուծել առաջացող տարաձայնությունները կոնկրետ խնդրի շրջանակում։

С- 400-ի մատակարարման հարցը Վաշինգտոնն ու Անկարան նորից կքննարկեն 

Նախագահ Էրդողանը ուկրաինական թեման օգտագործել է՝ հույս ունենալով, որ այն Մոսկվայի համար ցավոտ կլինի։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանում այդ թեման արդիական է առավելագույնը քաղաքական թոք–շոուների քննարկումների համար, իսկ պետական համակարգի և արտաքին քաղաքականության համար բոլորովին մեկ է, թե Կիևի նկատմամբ թուրք առաջնորդն ինչ մակարդակի համակրանք է ցուցաբերել։ Իսկ այլ` ճնշման ավելի էական լծակներ կիրառելը կարող է շատ ցավոտ լինել հենց թուրքերի համար։

Այնպես որ այն ամենը, ինչ կարող էր անել թուրք առաջնորդը (հերթական անգամ զարմացնել իր հուզականությամբ, շտապողականությամբ և չմտածված քայլերի հակվածությամբ), նման մակարդակի պետական գործչի համար թուլության լուրջ նշան է։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ռուս–թուրքական հարաբերությունների ընթացիկ վիճակն ու միջանկյալ արդյունքները, Մոսկվան չէ, որ պետք է բողոքի Անկարայի գործընկերոջ այս առանձնահատկությունից։

«Լուրջ մարտահրավեր». ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահները ցանկանում են լուծել C-400–ի հարցը