Հայտնի է` ովքեր են խուզարկել Վերմիշյանի աշխատասենյակը

Քիչ անց դեպքի հետ կապված այլ մանրամասների մասին հաղորդագրություն կտարածվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել Ազգային անվտանգության ծառայությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

ԱԱԾ-ն խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք է բացահայտել քաղաքապետարանում

«Դեպքի հետ կապված այլ մանրամասներն ԱԱԾ–ն շուտով կհաղորդի հաղորդագրության միջոցով»,–ասացին ԱԱԾ–ից։

Հիշեցնենք`hraparak.am–ն այսօր գրել էր, որ Վահագն Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։ Վերմիշյանը հերքել էր իր առնչությունն այդ քրեական գործին։

Քիչ առաջ խուզարկություն էր կատարվել Վերմիշյանի աշխատասենյակում և Վերմիշյանին ու նրա համակարգիչները քննիչները տարել էին իրենց հետ։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին։

Վահագն Վերմիշյանին անհայտ անձինք տարել են. տեսանյութ