Չինաստանից Ռուսաստան. ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանին տարհանել են

Չինաստանի Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը երեկ` փետրվարի 4–ին, տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ տարհանումը կատարվել է Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում։

Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա. որ դեպքում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում

Տեղեկացվում է նաև, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,–ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից:

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

Նշենք, որ Չինաստանում առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն` այս պահին հիվանդության 24 324 հաստատված դեպք կա։  Աշխարհում վարակվածների թիվը 24 537 է։