Անտառներում ուզում են ճանապարհ բացել. ծառահատումներն անխուսափելի՞ կլինեն

Եթե անտառը հատվածների բաժանվի, ապա հրդեհների ժամանակ հնարավոր կլինի փրկել անտառի մյուս հատվածները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Մի շարք անտառներում հնարավոր է՝ ճանապարհներ բացվեն ու անտառները հատվածների բաժանվեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հայտնելով, որ այժմ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս հարցով բանակցություններ է վարում շրջակա միջավայրի նախարարության հետ:

ԱԻՆ-ում օպտիմալացման հետևանքով որևէ փրկարար աշխատանքից չի ազատվելու. Ցոլակյան

Բալային համակարգը հասավ նաև ԱԻՆ. ինչպես կխրախուսեն «արագությունը գերազանցողներին»

«Սակայն ճանապարհ բացելը նշանակում է նաև ծառ կտրել, իսկ նախկինում բնապահպանները մեծ աղմուկ էին բարձրացնում, երբ նման քննարկում էր գնում: Ես դեմ եմ այդ աղմուկին, քանի որ հակառակ դեպքում՝ հրդեհների ժամանակ ավելի շատ ծառ ենք կորցնում»,-ասաց Ցոլակյանը:

Բարձրացրել են աշխատավարձը, բնակարանային հարցերն էլ կլուծեն. Ցոլակյանն ամփոփում է տարին

Նախարարի խոսքով՝ հասկանալի է, որ բոլոր անտառներում հնարավոր չէ ճանապարհներ բացել, սակայն, օրինակ, Խոսրովի անտառում հնարավոր է ճանապարհներ բացել անգամ առանց ծառահատման: Ցոլակյանը հայտնեց՝ երբ անտառները հատվածների բաժանվեն, հրդեհների դեպքում հնարավոր կլինի փրկել անտառի մյուս հատվածները: Ավելին, դա փրկարարների աշխատանքն էլ կհեշտացնի, քանի որ լինում են դեպքեր, երբ փրկարարը ոտքով չորս ժամ գնում է հրդեհի վայր ու հետո ուժասպառ եղած սկսում հրդեհաշիջման աշխատանք կատարել:

Հարցին` արդյո՞ք անտառներում եղած ճանապարհները նաև ուրիշներին հնարավորություն չի տա անտառ մտնել, օրինակ, որսագողերին՝ նախարարը պատասխանեց, որ, այո՛, կա նման բան, սակայն դա չպետք է խոչընդոտ հանդիսանա: Հենց այդ դեպքերի համար էլ, ըստ նախարարի, անտառներում կան աշխատակիցներ, որոնք պետք է վերահսկեն իրավիճակը:

ԱԻՆ–ում փոփոխություննե՞ր կլինեն. Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել