ԱԻՆ-ում օպտիմալացման հետևանքով որևէ փրկարար աշխատանքից չի ազատվելու. Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունում օպտիմալացման հետևանքով միայն պաշտոնների կրճատում է լինելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. 2019-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ նախարարությունում օպտիմալացման հետևանքով որևէ փրկարար աշխատանքից չի ազատվելու։

Բարձրացրել են աշխատավարձը, բնակարանային հարցերն էլ կլուծեն. Ցոլակյանն ամփոփում է տարին

Արտակարգ ռեժիմ. ինչպես են անցել շիրակցի փրկարարների տոնական օրերը

«Նախարարությունում օպտիմալացումն ընթացքի մեջ է, և մեզ ենթակա ՊՈԱԿ-ները չեն գործի այսուհետ: Սակայն մենք աշխատել ենք այնպես անել, որ օպտիմալացման արդյունքում կրճատումներ շատ չլինեն: Օրինակ, փրկարարների կրճատում ընդհանրապես չի լինելու»,-ասաց նախարարը:

ԱԻՆ–ում փոփոխություննե՞ր կլինեն. Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել

Նրա խոսքով՝ օպտիմալացման հետևանքով միայն պաշտոնների կրճատում է լինելու: Ըստ այդմ, նախարարի խոսքով` կենտրոնական ապարատի աշխատողները գնացել են ներքևի օղակներ, ինչի արդյունքում ավելի է ուժեղացվել ներքևի օղակների աշխատանքը:

Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք աշխատավարձերի կրճատում կլինի, եթե կենտրոնական ապարատի աշխատողը ներքևի օղակ տեղափոխվի, Ցոլակյանը պատասխանեց, որ այո՛, տեղափոխումների հետևանքով աշխատավարձի նվազում կլինի, բայց վստահեցրեց՝ աշխատավարձերի տարբերությունը շատ չի լինելու:

«Բոլոր աշխատակիցները, որոնք տեղափոխվել են այլ բաժիններ, իրենց գրավոր համաձայնությունն են տվել»,-ասաց նախարարը:

Ցոլակյանը նշեց, որ ՊՈԱԿ-ների օպտիմալացման ժամանակ նույնպես փորձելու են այնպես անել, որ շատ կրճատումներ չլինեն: Նախարարությունում օպտիմալացման ընդհանուր գործընթացը կավարտվի ամռանը։ 

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի՝ նախարարությունների միաձուլումից հետո, մի քանի ամիսների ընթացքում նախատեսվում էր կրճատել կրկնվող, աջակցող ստորաբաժանումների գործառույթները։

Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը