ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունում նույնպես այսուհետ կգործի բալային համակարգ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ լուրը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ ամփոփելով նախորդ տարի արած աշխատանքները և ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը:
«Հիմա աշխատում են բալային համակարգի վրա, որը մինչև ամսվա վերջ պատրաստ կլինի: Բալային համակարգի նպատակն է լինելու գնահատել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների արած գործը և ըստ այդմ պարգևավճարներ տրամադրել: Այսինքն՝ այսուհետ շատ աշխատողը շատ պարգևավճար կստանա, քիչ աշխատողը՝ քիչ, կամ էլ՝ չի ստանա առհասարակ»,-ասաց Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ բալային համակարգը կգործի մարտ ամսից: ԱԻ նախարարը վստահեցնում է՝ աշխատողն առանց խրախուսանքի չի մնալու: Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի ԱԻՆ-ում 3400 մարդ է խրախուսում ստացել:
Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը
ԱԻ նախարարը ժպտալով նշեց՝ իրենց բալային համակարգը նման չի լինելու ոստիկանությունում գործողին:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը նույնպես ներդրել է բալային համակարգ, համաձայն որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համակարգով յուրաքանչյուր վարորդին տրվելու է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։
Հայաստանի ԱԻՆ–ը Ռուսաստանից և Ճապոնիայից նոր հատուկ տեխնիկա կստանա