ԵՐԵՎԱՆ, 5 փետրվար — Sputnik. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների մի շարք պատասխանատու անձանց պաշտոնեական լիազորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառվել է 450.000.000 դրամի վնաս։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպքը:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության շահերին հակառակ, չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չարաշահելով պանշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռևս 2014 թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման և գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը:
Վանեցյանի ներկայացուցիչները քաղաքացիական հայց են պատրաստում «Հայկական ժամանակի» դեմ
Պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաև՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։ Արդյունքում՝ 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1.862.000.000 ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցներ:
Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել. ԱԱԾ բացահայտումը
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու ուղղությամբ: