ՌԱԴԻՈ

Եղիազարյան. «Հանրային տրանսպորտի վարորդի սթափությունը երթուղի մտնելուց առաջ չի ստուգվում»

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է հայտնել այն առնչությամբ, թե ինչպես են աշխատանքի դուրս գալիս հանրային տրանսպորտի վարորդները:
Sputnik
Եղիազարյան. «Հանրային տրանսպորտի վարորդի սթափությունը երթուղի մտնելուց առաջ չի ստուգվում»

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն անհանգստացած է` Հայաստանում ոչ ոք չի ստուգում վարորդի վիճակը երթուղի դուրս գալուց առաջ, որը չի կարող խնդիրներ չառաջացնել:

Երևանում վթարված երթուղայինի վարորդը խմած չի՞ եղել. մանրամասներ «Արմենիա» ԲԿ–ից

«Պաշտոնապես ասում եմ՝ ոչ մի ընկերությունում ներկայումս չի պահպանվում այն կարգը, որ պետք է վարորդը ստուգվի, չափեն նրա ճնշումը կամ ստուգեն նախորդ օրն ալկոհոլ ընդունած կամ չընդունած լինելու հանգամանքը, նոր թույլատրեն երթուղի դուրս գալ»,- ասաց Փոխադրողների միության նախագահը:

Նրա կարծիքով՝ իրավիճակի պատասխանատուն քաղաքապետարանն է, որը քաղաքացիների առջև ստանձնել է պարտավորություններ, նրանց ընտրել են, որպեսզի քաղաքը կառավարեն: 

Երևանում 99 համարի երթուղայինը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան վիրավորներ

«Մի գեղեցիկ ասացվածք կա՝ ձայն բարբառո հանապատի: Լսող չկա և եթե լսող էլ լինի, իրականացնող չկա: Ենթադրենք ասացին, որ մի 20-30 վարորդ ունեցող ընկերություն պետք է վարորդների վիճակը ստուգի: Բայց ինչպե՞ս նրանք իրականացնեն այդ գործառույթը, եթե կամաց-կամաց մեռնում են, ոչնչանում: Այսինքն՝ նրանք նման հաստիք պահելու հնարավորություն չունեն»,- տարակուսեց Եղիազարյանը:

138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից. տեսանյութ

Փոխադրողների միության նախագահը ցավով է արձանագրում, որ եթե իրենք ահազանգեն, տեղեկացնեն քաղաքաապետարանին և վերջինս էլ շրջաբերական գրի, որ բոլոր վարորդներին անհրաժեշտ է ստուգել և սթափության մասին ինֆորմացիա ունենալ, միևնույն է, այն կմնա թղթի վրա: