ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 5-ի երեկոյան ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետում բեռնատարների կուտակումներ կան։
Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն ՝ սահմանի ռուսական կողմում, ընդհանուր առմամբ, կուտակված է 863 բեռնատար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և Հյուսիսային Օսիայի Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալների համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը, Երևանի ժամանակով 18:07-ի դրությամբ, բեռնատարների համար փակ է:
Հայաստանում վարորդներին ոչ թե կհորդորեն, այլ կստիպեն 4 ամիս երթևեկել ձմեռային անվադողերով
Հիշեցնենք, որ «Կազբեգի» - «Վերին Լարս» սահմանային անցման ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին: