ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ստամբուլի Սաբիխի Գեկչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։
Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ` ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է թռիչքուղու սահմաններից դուրս գալուց հետո։
Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով` օդանավում 117 ուղևոր է եղել։ Ըստ աղբյուրի` բոլոր ուղևորներին հաջողվել է տարհանել, ոչ ոք չի տուժել։
Ինքնաթիռն Իզմիրից ուղևորվում էր Ստամբուլ։