ՌԱԴԻՈ

«Համամի՞տ եք Հիտլերի հետ, եթե ոչ, ընդունեք հայերի ցեղասպանությունը». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է Իսլանդիա կատարած այցի մասին, որի ընթացքում անդրադարձել է ցեղասպանության ճանաչման խնդրին:
Sputnik
«Համամի՞տ եք Հիտլերի հետ, եթե ոչ, ընդունեք հայերի ցեղասպանությունը». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը այցելել էր Իսլանդիա Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: Այցի ընթացքում պատգամավորը հանդիպումներ է ունեցել աշխարհի ամենահին խորհրդարանի նախագահի և արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավարի հետ: Մկրտչյանն ու անվանի երաժիշտ Սերժ Թանկյանը հետաքրքիր միջոցառում են անցկացրել՝ երկրի կինոթատրոններից մեկում ցուցադրելով փաստավավերագրական ֆիլմ, որի շրջանակում Իսլանդիայի մտավորականությանն ու քաղաքական գործիչներին ներկայացվել է, թե ինչ է տեղի ունեցել 1915թ-ին: 

Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

«Մյուս նպատակը իսլանդացի գործընկերների ներկայացրած բանաձևի քննարկումն էր, որով նրանք նախատեսում են ճանաչել հայերի ցեղասպանությունը»,- ասաց պատգամավորը:   

Նրա խոսքով՝ թեև Իսլանդիայում դասական առումով հայկական համայնքն իր կառույցներով գոյություն չունի, սակայն կան հայկական ընտանիքներ, որոնք տասնամյակներ առաջ տեղափոխվել են հյուսիսային կղզի: Ըստ Մկրտչյանի՝ իրազեկվածության պակասը պայմանավորված է հենց այդ հանգամանքով, մինչդեռ այն երկրներում, որտեղ կան հզոր հայկական համայնքներ, տեղի հասարակություններն ու քաղաքական շրջանակները քաջատեղյակ են հայերի ճակատագրից: 

«Այցից հետո հանդիպել եմ մեր կաթողիկոսի հետ, պայմանավորվել ենք, որ սկանդինավյան երկրներում ծառայող մեր հոգևորականներից որևէ մեկը պարբերաբար այցելի Իսլանդիա և հանդիպի տեղի փոքրաթիվ հայկական ընտանիքներին: Մշտական կապը խիստ կարևոր է ազգային ինքնությունն ու ազգային ինքնագիտակցությունը պահպանելու համար»,- նշեց պատգամավորը:

Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը

Ամեն ինչ սկսվեց 2014-15թթ-ին, երբ ամերիկյան համալսարանի հետազոտական խմբի շրջանակում պատգամավորը գտնվում էր Նորվեգիայում և Իսլանդիայի պատմության Ինստիտուտի տնօրենից հրավեր ստացավ մասնակցելու հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Նա Իսլանդիայում հանդես եկավ դասախոսությամբ: Երկրի ամենահին ու ազդեցիկ թերթերից մեկն այդ մասին ծավալուն հոդված գրեց՝ ընդգծելով Իսլանդիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Խախտումներ են հայտնաբերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծախսերում

Իսլանդացիների նախաձեռնող խումբը հետագայում դիմել էր կառավարությանը՝ հիշատակելով Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը, և հարցրել՝ համամի՞տ եք Հիտլերի հետ, եթե ոչ՝ ընդունեք հայերի ցեղասպանությունը: