Երևանի մետրոյում ներկայացրել են քաղցկեղի դեմ պայքարի միջոցները

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում բացվել է «Ես կամ, ես գործելու եմ» լուսանկարչական ցուցահանդեսը։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Երևանցիները վաղուց են վարժվել տաքսիների, ավտոբուսների և երթուղային տաքսիների ծխող վարորդներին։ Քաղաքապետարանի փակցրած արգելող նշանները ոչ մի կերպ չեն փոխում իրավիճակը։ Երևանում կա տրանսպորտի ընդամենը մի տեսակ, որտեղ ծխախոտի ծուխ չես շնչի։ Դա մետրոպոլիտենն է։ Մետրոյի տարածքում արգելված է ծխել բոլորին` թե՛ աշխատողներին, թե՛ ուղևորներին, և, ի տարբերություն վերգետնյա տրանսպորտի, այստեղ խստորեն հետևում են արգելքին։ Գուցե հենց այդ պատճառով էր, որ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը բացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։ Նախագծին մասնակցել են մետրոյի աշխատակիցները։

Կայարանի պատերը զարդարված են մարդկանց լուսանկարներով, որոնց վրա ծխելու վնասի, առողջությանը հետևելու անհրաժեշտության մասին մոտիվացնող արտահայտություններ են գրված։

Երևանի մետրոյում ներկայացրել են քաղցկեղի դեմ պայքարի միջոցները

«Ես կամ, ես գործելու եմ» ցուցահանդեսը բացվել է այսօր` Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Նախագծին մասնակցող մարդկանց շարքում կարելի է տեսնել մետրոպոլիտենի մեքենավարին, դրամարկղի աշխատողին, մամուլի քարտուղարին և ուրիշների։

«Դու մենակ չես». ավելի քան 3000 մարդ եզակի ֆլեշմոբ կանցկացնեն հանուն քաղցկեղով հիվանդների

«Երբ մենք պայմանավորվեցինք առողջապահության նախարարության հետ լուսանկարչական ցուցահանդես անցկացնելու մասին, ես առաջարկեցի այդ օրը հերթապահող աշխատողներին նկարվել այդ նախագծի համար։ Թե չէ մասնակցել ցանկացողներն ավելի շատ կլինեին։ Մետրոյի 970 աշխատակիցներից քչերն են ծխում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Երևանի մետրոյում ներկայացրել են քաղցկեղի դեմ պայքարի միջոցները

Ծխելու մեծ ցանկության դեպքում մետրոպոլիտենի աշխատակիցները ստիպված են որոշ ժամանակով լքել աշխատավայրը և դուրս գալ փողոց. նույնիսկ մետրոյի զուգարաններում ծխել չի կարելի. միանում է հակահրդեհային ազդանշանը։

«Ցավոտ կատետորը փրկեց ինձ, նրանց էլ կփրկի». քաղցկեղը հաղթահարած երեխաները մեդալներ ստացան

Մոտ հազար աշխատակիցներով մետրոպոլիտենի ոչ մի հատվածում ծխախոտի հոտ չկա. սա հավանաբար ծխելու դեմ ակտիվ պայքարի և նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «երազանքի գրասենյակն» է։ Գերատեսչության ղեկավարը ցուցահանդեսի բացմանը չկար, սակայն առողջապահության նախարարության Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը հայտնեց, որ նախարարությունում ծխողները փորձում են ամեն կերպ թաքցնել իրենց վնասակար սովորությունը Թորոսյանից։

«Իհարկե, ավելի լավ կլիներ, որ ոչ ոք և երբեք չծխեր։ Լավ է, որ նախարարությունում թունդ ծխողներ չկան», – ասաց Քոչարյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի առնվազն երկու շաբաթ, մետրոյի ուղևորները կարող են նախագծին ծանոթանալ սպասման 5 րոպեների ընթացքում։

Երևանի մետրոյում ներկայացրել են քաղցկեղի դեմ պայքարի միջոցները

2021 թվականի հունվարի 1-ից ծխելը կարգելվի ոչ միայն հասարակական սննդի կետերում, այլև թատրոններում, կինոթատրոններում, համերգասրահներում, հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում, ինչպես նաև դրանց շուրջ 10 մետր հեռավորության վրա գտնվող հատվածներում։ Բացի այդ, ծխախոտի տուփերի վրա կսահմանափակվի ապրանքանիշի և տարբերանշանի մակերեսը։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը