Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. գործարարը դիմել է ԱԱԾ

«Վաղարշ և որդիներ» ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանի խոսքով` շինարարություն իրականացնելու համար խոշոր կաշառք է տրվել նախկին քաղաքապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ։ Լուրը հրապարակվել է Shamshyan.com կայքում։

«Սենց բաներով մեզ չեն վախեցնի, ընդամենը շոու է». Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց

Կայքի տեղեկություններով՝ ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Կաշառք ստանալը) քրեական գործը հարուցվել է «Վաղարշ և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանի՝ Ոսկու շուկայի սեփականատիրոջ դիմումի փաստով:

Աբրահամյանը ԱԱԾ քննչական վարչությանը հայտնել է, որ իր ընկերությունը Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում ժամանակին իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (Երևանի քաղաքապետ է եղել 2009-10թթ)կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել։

Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. քննիչը պահանջում է կալանավորել նրան

Բայց, քանի որ ինքը նպատակ է ունեցել շարունակել շենքի շինարարական աշխատանքները, շինղեկի՝ Արամ Վարդանյանի միջնորդությամբ կապ է հաստատել Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով Գ. Բեգլարյանին են մաս-մաս փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են:

ՀՀ ԱԱԾ մամուլի բաժնից Sputnik Արմենիային ասացին, որ այս պահին այդ թեմայով դեռևս մեկնաբանություն չեն կարող տալ։