Առատ ձյունը փակել է Հայաստանի որոշ ավտոճանապարհները. տեղ-տեղ բուք է

Հայաստանյան ավտոճանապարհներին այս պահին ձյուն է, բուք, մերկասառույց ու ցածր տեսանելիություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով այսօր ժամը 16.45-ից սկսած ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհի Սևանի թերակղզուց Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ հատվածում։ ՀՀ ոստիկանությունը վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով:

Ես երջանիկ մարդ եմ, և թենիսն այստեղ կապ չունի. Խաչանովը` 19 տարեկանում ամուսնանալու մասին

ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն` նույն ժամի տվյալներով փակ են նաև Վարդենյաց լեռնանցքը, որտեղ բուք է, Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Բուք է նաև Սոթք-Քարվաճառ, ինչպես նաև Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Ապարան-Քուչակ և Երևան-Սևան ավտոճանապարհներին:Այս ուղղությունները դժվարանցանելի են։

Դժվարանցանելի են նաև Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները:

Իսկ Շիրակի և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևան-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա. որ դեպքում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում

Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածում ձյուն է տեղում:

Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն:

Սարավան -«Զանգեր» հատվածում մառախուղ է: