Խոշոր սուպերմարկետները չարաշահումնե՞ր են արել. հարուցվել է վարչական վարույթ

Հանձնաժողովը չի բացառում, որ հայաստանյան խոշոր սուպերմարկետները շաքարավազի վաճառքի գնի հարցում չարաշահել են իրենց գերիշխող դիրքը կամ հակամրցակցային համաձայնության են եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շաքարավազի շուկայում կատարած ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ շաքարավազի գնային չարաշահումների հարցում կարող են ներգրավված լինել ոչ միայն ներկրողները, այլև վաճառողները։ Տեղեկանում ենք ՏՄՊՊՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ

Դրանում, մասնավորապես նշված է, որ 2019թ–ի ընթացքում շաքարավազի շուկայում կատարած ուսումնասիրությունների արդյունքներով` հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթներ հարուցել շաքարավազ ներկրող «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ» ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «Քարֆուր» և «Սաս» սուպերմարկետների նկատմամբ:

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ շուկայի ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովի մոտ կասկածներ են առաջացել, որ այս սուպերմարկետները շաքարավազի վաճառքի գնի հարցում կարող էին գերիշխող դիրքի չարաշահում կամ հակամրցակցային համաձայնություն կիրառել։

Վարչական վարույթ հարուցելու որոշումը կայացվել է հունվարի 31-ին։

Շանտաժով փող են աշխատել. ԱԱԾ–ն 7 տարվա վաղեմության դեպք է բացահայտել

Հիշեցնենք, որ շաքարավազի շուկայում ուսումնասիրությունը մեկնարկել էր 2019 թվականի մայիսի 31-ին, ավարտվել` 2019 թվականի դեկտեմբերի 30-ին։

Այդ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում  47 տնտեսվարողներ ՀՀ տարածք են ներմուծել 8 000 000 կգ շաքարավազ: Ներմուծված շաքարավազը հիմնականում եղել է ուկրաինական ծագման: Նույն ժամանակահատվածում շաքարավազի արտադրությունը ՀՀ-ում կազմել է 59 800 000 կգ։

Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել. ԱԱԾ բացահայտումը

Հայաստան ներմուծված շաքարավազի  49%-ն ու տեղական շուկայում վաճառվածի  88%-ը պատկանել է «Ալեքս Հոլդինգ» և «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերություններին, «Արմեն-Համիկ եղբայրներ» Հ/Ձ–ն ներմուծել է 30%, իրացրել` 8%–ը:

2019 թվականին շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման գինը կազմել է միջինը` 292 դրամ` 2017թ-ի 387 դրամի փոխարեն։