Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Քաղաքացին տարհանվել է Չինաստանի Ուհան քաղաքից և հետազոտվել զինվորական հոսպիտալում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,` հղում անելով թագավորության առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ  Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված Բելգիայի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է

«Բոլոր ինը հայրենակիցները, որոնք փետրվարի 2-ին վերադարձել են Ուհանից, զինվորական հոսպիտալում մանրակրկիտ հետազոտություն են անցել: Նրանցից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է, Հայաստանում վարակվածներ չկան

Նշվում է, որ կնոջ վիճակը կայուն է: Վիրուսակիր քաղաքացուն հետագա բուժման համար տեղափոխել են Բրյուսելի հիվանդանոցներից մեկը:

Չինաստանից վերադարձած մյուս բելգիացիների մոտ վտանգավոր վիրուս չի հայտնաբերվել: