Մեգան Մարքլն աշխատանք է գտել. սովորեցնելու է կանանց երկրորդ անգամ ամուսնանալ

Արքայազն Հարրիի կինը թագավորական ընտանիքի ֆինանսական արտոնություններից հրաժարվելուց հետո եկամտի աղբյուր է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Դերասանուհի, Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, երկրորդ ամուսնությանը նվիրված շոու կվարի, գրում է Page Six պարբերականը։

Այրել է կամուրջները. Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է անձնակազմին

Մարքլը «I Do, Redo» կանադական ռեալիթի շոուին կմասնակցի որպես խորհրդատու։ Յուրաքանչյուր եթերաշրջան բաղկացած կլինի 10 դրվագից։ Միևնույն ժամանակ, Մարքլի հոնորարը բավականին համեստ կլինի։ Page Six պարբերականի տվյալներով` նկարահանման մեկ օրվա համար Մարքլը կստանա ընդամենը 588 դոլար։

Թագավորական ընտանիքի սկանդալից հետո Մեգան Մարքլն առաջին անգամ ներկայացել է հանրությանը 

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6 շաբաթյա հանգստից հետո սենսացիոն հայտարարություն էին արել։ Սասեքսի դուքսն ու դքսուհին ասել էին, որ մտադիր են ֆինանսապես անկախանալ, իրենց ժամանակի մի մասն անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուսը մասը` Հյուսիսային Ամերիկայում։ Միևնույն ժամանակ նրանք հայտնել էին, որ կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», ինչպես նաև համագործակցել իրենց ղեկավարած կազմակերպությունների հետ, զբաղվել բարեգործական նոր նախագծերով։

Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն