Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները

Հենց Ղրիմում է գտնվում այն վանքը, որի աղբյուրում սուզել են Ռոմանովների տոհմի վերջին կայսեր որդուն` Ալեքսեյին։ Ասում են` դրանից հետո տղայի ինքնազգացողությունը լավացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Գալինա Սոկոլովա. Ղրիմի եկեղեցիներից շատերն անսովոր տեսք ունեն, քանի որ կառուցվել են ժայռերի վրա կամ ժայռերի մեջ։ Մի շարք եկեղեցիներ տուժել են հեղափոխության, պատերազմների և խորհրդային իշխանության տարիներին, բայց պահպանվել են ու վերականգնել։ ՌԻԱ Նովոստին պատմում է թերակղզու առավել հետաքրքիր եկեղեցիների ու վանքերի մասին։

Ստորգետնյա դամբարան–եկեղեցի Խերսոնեսում

Այս եկեղեցին քրիստոնեական ամենահին հուշարձանն է Խերսոնեսում` Ղրիմի հարավարևմտյան ափի հին հունական պոլիսում։ Հնագետները դժվարանում են նշել ստույգ տարիքը, բայց հակված են այն կարծիքին, որ կառուցվել է ոչ շուտ, քան V դարում։

Ղրիմի Սուրբ Խաչ վանքի «Թարթող Հիսուսը». ինչպես է սրբապատկերը հրապուրում զբոսաշրջիկներին

Գիտնականները պարզել են, որ այնտեղ ստորգետնյա (VI–VII դարեր) և վերգետնյա (XII–XV դարեր) եկեղեցիներ են եղել։ Մասամբ պահպանվել են դրանք միացնող աստիճաններն ու վերին շինության հիմքը։

Խորհրդային հնագետ Անատոլի Յակոբսոնը կարծել է, որ ստորգետնյա հարկը կարող էր լինել նշանավոր քաղաքացուն հուղարկավորելու վայր։

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները

Հին եկեղեցին գտնվում է «Խերսոնես Տավրիկյան» թանգարան–արգելոցի տարածքում։ Այստեղ էքսկուրսիաներ են կազմակերպվում, բայց կարելի է նաև ինքնուրույն գալ։ Փորձառու ճանապարհորդները խորհուրդ են տալիս մի ամբողջ օր հատկացնել դրան։

Աստվածածնի վերափոխման վանքը Բախչիսարայում

Մարիամ–Դերե կիրճի լանջին վեր խոյացող վանքը Ռուսաստանի ամենահին և Ղրիմի ամենահայտնի քրիստոնեական շինություններից է։ Պատմությունը տանում է IX դար, երբ վանականները հենց ժայռի մեջ վանք են կառուցել (պահպանվում է մինչև հիմա)։

XX դարի սկզբին վանքի մոտ կառուցել են մի քանի շինություններ և բնակելի մասնաշենք, այդ թվում` տուն քահանայի և ուխտագնացների համար։ Բայց 1921թ–ին իշխանությունն ամեն ինչ փակել է, քահանաներից շատերին գնդակահարել են։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այստեղ հոսպիտալ են բացել, դրանից հետո` հոգենյարդաբանական դիսպանսեր։ 1993թ–ին շենքը վերադարձրել են եկեղեցուն։

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները

Սուրբ Կոնստանտինի և Սուրբ Ելենայի եկեղեցին Սիմֆերոպոլում

Սիմֆերոպոլի առաջին ուղղափառ եկեղեցին կառուցվել է 1787թ–ին, երբ Ղրիմն արդեն եղել է Ռուսական կայսրության կազմում։

Դրանից մեկ տարի առաջ գնդի հրամանատար Բորիս Տատիշչևը թաթարական տուն է գնել, որի տեղում մինչև Եկատերինա 2–րդի ժամանելը եկեղեցի են կառուցել։ Կայսրուհին այցելել է այդ եկեղեցի, այնուհետև սպասք և հանդերձանք նվիրել հոգևորականներին։

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները

Խորհրդային իշխանության օրոք մասամբ քանդված եկեղեցում աերոակումբ է եղել ու այնտեղ է պահվել ՔԿԱԳ–ի արխիվը։ Երկար ժամանակ շենքը դատարկ է մնացել։ 1991թ–ից կրկին գործել է որպես ուղղափառ եկեղեցի։

Կոսմո–Դամիանովյան վանքն ու արքայորդի Ալեքսեյի մկրտության ավազանը Ալուշտայի մոտ

Վանքը կառուցվել է 1856թ–ին Ալուշտայից 20 կմ հեռավորության վրա։ Ցարական ընտանիքը հաճախ է այստեղ եղել։ Ալեքսանդր III–ը կնոջ` Մարիա Ֆյոդորովնայի հետ երկու անգամ մնացել է անտառի տնակում. ցարը սիրել է այստեղ որս անել։

Ռոմանովների տոհմի վերջին կայսրը մեկնել է այնտեղ, որպեսզի որդուն` Ալեքսեյին, սուզի սուրբ աղբյուրի ջրում։ Դրանից հետո տղայի ինքնազգացողությունը լավացել է։

Ասում են, որ աղբյուրի ջուրը բուժիչ հատկություններ ունի սրբեր Կոսմայի և Դամիանի աղոթքների շնորհիվ։

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները

Ռոմանովների տոհմը միշտ հովանավորել և օգնել է վանքին։ Օրինակ` կայսեր հրամանով անտառում տրամադրել են 40 հեկտար տարածք` տնտեսություն վարելու համար։

Այնտեղ մարգագետին և այգի է եղել։ Տանձենիները դեռ բերք են տալիս, թեպետ դրանք արդեն 100 տարեկան են։

Խորհրդային իշխանության օրոք վանքը շատ է տուժել։ Կառույցի մեծ մասը վերականգնել են XIX դարի հիմքի վրա։ Նախնական տեսքով պահպանվել է մատուռը, որը կառուցվել է 1913թ–ին Ռոմանովների տան 300–ամյակի առթիվ։

Քրիստոսի Հարության եկեղեցին Ֆորոսում

Առաջին գիլդիայի վաճառական Ալեքսանդր Կուզնեցովը 1892թ–ին կառուցել է Ալեքսանդր III–ի և ամբողջ ցարական ընտանիքի փրկության պատվին, որոնք հրաշքով ողջ են մնացել գնացքի վթարի ժամանակ։

Հայերը ներդրում են ունեցել Ղրիմի մշակութային բացառիկ ձուլվածքի ստեղծման հարցում. ՌԴ դեսպան

Երբ Կուզնեցովը կառուցել է եկեղեցին, նա արդեն թոքախտով հիվանդ է եղել, բայց հասցրել է պատվիրել և իրագործել նախագիծը։ Դրանից հետո ապրել է ևս մի քանի տարի։

Խորհրդային իշխանության օրոք եկեղեցին քանդել են ու տեղում ռեստորան բացել։ 1960–ականներին շենքն ընդհանրապես մոռացության է մատնվել 30 տարով։ Վերականգնվել է 1988թ–ին։

Սա Ղրիմի Հարավային ափի ամենագեղեցիկ եկեղեցիներից է։ Վեր է խոյանում 400–մետրանոց ժայռի վրա, և այդտեղից հիանալի տեսարան է բացվում ծովի և քաղաքի վրա։

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները