ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից կիրակի օրը ձերբակալված կիսածանր քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոն Գեորգի Քուշիտաշվիլին հեռացվել է բռնցքամարտի հավաքականից։
Հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադառնում «Նավթային երկրների աշխարհի գավաթից»
«Մենք պնդելու ենք, որ չի կարելի խախտել օրենքը, որպեսզի մյուսներն էլ մտածեն, նման բան չանեն... Մենք դա քննարկում ենք և հանդես ենք գալու առավելագույն պատժի համար։ Թող նստի, մինչև քննությունը կավարտվի»,–հայտարարել է ՌԴ Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը։
Հայ և վրացի բռնցքամարտիկները ձերբակալվել են Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու համար
Այնուամենայնիվ, ավելացրել է Կրեմլյովը, Ֆեդերացիան աջակցելու է Քուշիտաշվիուն. առնվազն կվճարի նրա փաստաբանների համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` փետրվարի 2–ին Գեորգի Քուշիտաշվիլին ու նրա ընկեր Հովիկ Հովհաննիսյանը Մոսկվայում ձերբակալվել են ստուգման ընթացքում Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու համար։ Գերատեսչության վարկածի համաձայն` Քուշիտաշվիլին, որի մոտ կոկաինով փաթեթ են հայտնաբերել, բռունցքով հարվածել է աշխատակցի դեմքին։ Բռնցքամարտիկը հերքում է, որ ուժ է կիրառել։ Փաստաբանը հայտնում է, որ Քուշիտաշվիլիի մոտ հայտնաբերված նյութը ոչ թե կոկաին էր, այլ սեդատիվ (հոեգմետ դեղ)։ Օլիմպիական հավաքականի բռնցքամարտիկներն ամեն շաբաթ դոպինգ թեստեր են հանձնում։ Քուշիտաշվիլին մեղադրվում է թմրանյութ պահելու ու իշխանության ներկայացուցչի հանդեպ ուժ կիրառելու համար։
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն